Ես կարող եմ լինել ցանկացած լուրջ պաշտոնյայի խորհրդական, խորհրդատու, բայց ոչ ավելին․ Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել «Արմյնուզ» հեռուստաընկերությանը՝ նշելով, որ ավարտել է իր ծառայությունը պետական համակարգի բարձր պաշտոններում։

«Իհարկե, շատերը կասեն՝ բա 2015 թվականին էլ ասեցիր, թե ավարտել ես, վարչապետի թեկնածու չես լինի․․․դա այլ հարցազրույցի թեմա է։ Որևէ պարագայում ես չեմ լինելու Հայաստանում ղեկավար պաշտոնի։ Ես կարող եմ լինել ցանկացած լուրջ պաշտոնյայի խորհրդական, խորհրդատու, բայց ոչ ավելին։ Իմ ասածը չի նշանակում, որ ես պատրաստվում եմ հեռանալ ակտիվ քաղաքականությունից, և որ ՀՀԿ-ն Հայաստանի քաղաքական դաշտում կորցնելու է իր ազդեցությունը։ Եթե առանց կապիտուլյանտի ընտրություններ լինեն, մենք ակտիվորեն մասնակցելու ենք»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել