Փետրվարի 11-ին, ժամը 18.30-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի բաժնի քրեական հետախույզները մետրոյի «Բարեկամություն» կայարանի նախասրահից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին Երևանի 24 և 33 տարեկան երկու բնակչի:
Նրանցից մեկի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց յուրահատուկ հոտով, դեղնականաչավուն, չորացված մանրացված զանգված, իսկ մյուսի մոտից՝ երկու կաթուցիչ և դանակ:
Նշանակվել են փորձաքննություններ:
Հանգամանքները պարզվում են:
Քննությունը շարունակվում է: