Պետությունը կմեծացնի գյուղական բնակավայրերի՝ տեղական քարով սալարկման համար համաֆինանսավորման չափը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։
«Նախորդ տարի մի շարք գյուղական բնակավայրերի ճանապարհներ բարեկարգվեցին տեղական քարով սալարկմամբ, ինչը նախադեպային էր սուբվենցիոն ծրագրերի համար:
Հաշվի առնելով, որ ճանապարհների վերանորոգման այս մեթոդը՝ թե դիմացկունությամբ, թե կոլորիտային միջավայր հաղորդելու առումով հաջողված էր՝ այս տարի փոփոխություն է տեղի ունեցել ներհամայնքային ճանապարների վերանորոգման՝ սուբվենցիոն հայտերի ներկայացման չափորոշիչներում:
Ըստ այդմ ներհամայնքային ճանապարհների՝ տեղական հումքով(քարով) սալիկապատումը համայնքների կողմից խրախուսելու նպատակով պետությունը կմեծացնի իր բաժին ֆինանսավորման չափը 2021թ. սուբվենցիոն ծրագրերում։
Նկարներում՝
Բազում համայնքում (Լոռի) 758 գծամետր ճանապարհի սալարկում (Լոռի)
Արջուտ համայնքի (Լոռի) կենտրոնական ճանապարհի մասնակի նորոգում (աշխատանքներն ընթացքի մեջ են)
Նոր Կյանք և Փոքր Մանթաշ համայնքների (Շիրակ) ճանապարհների սալարկում
Ախթալայի (Լոռի) ներհամայնքային ճանապարհի սալարկում
Մեծավան բնակավայրի (Լոռի) Կոմիտաս փողոցի նորոգում
Հովտամեջ համայնքի (Արմավիր) կենտրոնական փողոցի մայթերի բարեկարգում»,- գրել է նա։