Ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ Յակով Օսադչին ասել է, որ Նովոլուգանսկոյե գյուղում ուկրաինացի զինծառայողները զոհվել են իրենց իսկ ականներից։
Այս մասին հյատնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։
Փետրվարի 14-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրաման է տվել պաշտպանության նախարար Անդրեյ Տարանին և գլխավոր շտաբի պետ Ռուսլան Խոմչակին ժամանել Դոնբասի տարածք, որը վերահսկվում է անվտանգության ուժերի կողմից: Նրանք պետք է պարզեն այն մանրամասները, թե ինչպես են ուկրաինացի զինվորները պայթել Դոնբասում անհայտ սարքի վրա:
Օսադչիի խոսքով ՝ ուկրաինացի զինվորականները ականի դաշտի քարտեզներ չեն ունեցել իրենց հետ:
Ըստ նրա՝ զինվորները թափառել են ականապատ դաշտերով և պայթեցվել ականի կողմից, որը նախկինում տեղադրվել էր ուկրանական ռազմական ուժերի 59-րդ բրիգադի ինժեներական վաշտի կողմից:
Նրա խոսքով ՝ մեկ զինծառայող տեղում մահացել է, իսկ մյուս երկուսը վերքերից մահացել են, մինչ բժշկական օգնությունը տեղ կհասներ:
Հիշեցնենք, որ այսօր՝ փետրվարի 14-ին, Դոնբասի Նովոլուգանսկոյե բնակավայրի մոտ պայթուցիկ սարքի պայթյունից զոհվել են երեք ուկրաինացի զինվորականներ: