Բուհի ղեկավարը պետք է լինի մենեջեր, ի՞նչ պարտադիր է, որ մենեջերը մի հատ էլ դոկտոր լինի. ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյան

Այսօր՝ փետրվարի 10-ին, ԱԺ յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի հերթական նիստի ժամանակ պատգամավոր Արտակ Մանուկյանն ասաց, որ մի շարք առաջարկություններ ունի «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում և հարակից օրենքի նախագծերում փոփոխությունների և լրացումների փաթեթի վերաբերյալ:

«Հանրային բուհի ռեկտորի, այդ թվում՝ մասնաճյուղի տնօրենի պաշտոնում կարող է ընտրվել և նշանակվել այն անձը, որն ունի գիտական աստիճան: Ախր, իրականության մեջ լրիվ ուրիշ է, բուհի ղեկավարը պետք է լինի մենեջեր, ի՞նչ պարտադիր է, որ մենեջերը մի հատ էլ դոկտոր լինի, ձեռքի հետ այլ համակարծիքների լինի, այս առումով միլիոն անգամ ասել ենք, որ խնդիրների լուծումը այն դաշտում է, որ ոչ թե ՊՈԱԿ պետք է լինի, այլ պետք է լինի հիմնադրամ, մենք մենեջեր ընտրենք հետո էլ, չմտածենք, ասենք՝ այս դոկտորի թեման արդիկան է, թե ոչ»,-ասաց պատգամավորը:

Նրա խոսքով՝ պարզ չէ, 5 տարով ռեկտոր ընտրվելու դեպքում, եթե լրանա նրա 65-ը, ապա նա շարունակելու է պաշտոնավարել, թե՞ ոչ, որովհետև օրենքում հստակեցում չկա, կարող է մնալ, կարող է չմնալ:

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել