Ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է․ «Հարգելի´ վարորդներ, տեղեկացնում ենք, որ ձնաբքի պատճառով փակ է Գորիս-Սիսիան ճանապարհահատվածը և Վարդենյաց լեռնանցքը:
Ճանապարհային ոստիկանության, ԱԻՆ փրկարար ծառայության, տարածքային ինքնակառավարման մարմինների և այլ գերատեսչությունների ուժերով միջոցներ են ձեռնարկվում արգելափակված տրանսպորտային միջոցները դուրս բերելու և քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու ուղղությամբ։
Հորդորում ենք չերթևեկել նշված ճանապարհահատվածի ուղղությամբ և խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները:
Ճանապարհահատվածի բնականոն երթևեկությունը վերականգնվելու դեպքում կտրամադրենք հավելյալ տեղեկատվություն»։