«Նիկոլ Փաշինյանին պետք է նետենք Սերժ Սարգսյանի անվան աղբանոցը». Պավլիկ Մանուկյան

«Բանակը չի պարտվել, առաջին հերթին պետք է մաքրենք մեր տունը դավադիրներից, անունակներից, որովհետև 30 տարուց ավել մենք բանակը թողեցինք բարձիթողի, դարձրեցինք «դուքյան»: Մեր միակ ապահովության երաշխիքը բանակն էր, և դա գիտակցում էին մեր հարևանները և ամեն ինչ արեցին՝ բանակը կազմալուծելու համար, բարոյալքելու համար, ինչը հաջողվեց»,-այս մասին այսօր՝ հունվարի 28-ին, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց «Սասնա Ծռեր» խմբավորման անդամ Պավլիկ Մանուկյանը:

Նա ասաց. «Հենց առաջին օրն էլ ասել եմ՝ նետեք աղբանոց, այո՛, վաղուց պետք է նետենք, Նիկոլ Փաշինյանին պետք է նետենք Սերժ Սարգսյանի անվան աղբանոցը»:

Ըստ նրա՝ հողերի հանձնման գլխավոր մեղավորը Նիկոլ Փաշինյանն է. «Հակառակ պարագայում թող բացահայտեն բոլոր նրանց, ովքեր որ դավաճանել են»:

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել