Կաթողիկոսը շարունակում է պահանջել վարչապետի հրաժարականը

Այսօր՝ հունվարի 28-ին, Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում Ն.Ս.Օ.Տ.Տ.  Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձավ եկեղեցու քաղաքականությանը խառնվելուն:

«Երբեք երկիրն այսպիսի ծանր իրավիճակում չի եղել, հայրենիքի նման կորուստ չենք ունեցել, երկիրը երբեք նման վտանգների առջև կանգնած չի եղել, անորոշությունը վաղվա օրվա նկատմամբ այդպես անհանգստացնող չի եղել, տագնապեցնող չի եղել մեր ժողովրդի նկատմամբ և այս կացության մեջ եկեղեցին բնական է իր առաքելության մեջ պիտի գտնվեր և իր խոսքը պիտի ասեր, իր խոսքը՝ զգաստացնող, իր խոսքը՝ պատգամի կերպով բերող:

Հարցին՝ արդյոք շարունակում է պահանջել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը՝ կաթողիկոսը պատասխանեց. «Մեր համոզումներում, մեր դիրքորոշումներում որևէ փոփոխություն չկա»:

Նրա խոսքով՝ եկեղեցին առաջնորդվում է ազգային և պետական շահերից և եկեղեցու դիրքորոշումը, եթե համահունչ է այս կամ այն քաղաքական խմբակի, ուժի հայացքներին, դա չպետք է մեկնաբանվի կողմնակցություն եկեղեցու այս կամ այն քաղաքական կուսակցությանը, եկեղեցին վերքաղաքական հաստատություն է:

Նա ասաց, որ եկեղեցին որևէ կերպ հորդոր և կոչ չի ուղղել, որպեսզի ժողովուրդը դուրս գա փողոց և համապատասխան գործողություններ իրականացնի. «Մենք հորդոր ենք ուղղել Հայաստանի Հանրապետության վարչապետին: Մեր հիմնավորումները ներգրավված են, առկա են մեր խոսքի տեքստում»,-ասաց Կաթողիկոսը:

Նա ասաց, որ վարչապետի հետ Եռաբլուր չգալը ներկա իրավիճակում  պատշաճ տարբերակ է, պատշաճ մոտեցում է:

Մանրամասները՝ տեսանյութում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել