ԱՄՆ ռազմածովային ուժերի «Դոնալդ Քուք» էսկադրային ականակիրը մտել է Սև ծով։ «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝ հայտնել է Ազգային պաշտպանության վերահսկման կենտրոնը:
Վարչությունը նշել է, որ նավը զինված է թևավոր հրթիռներով։
«Սևծովյան նավատորմի ուժերն ու միջոցները սկսել են հետևել նավի գործողություններին»:
ԱՄՆ-ը մեծացնում է իր ակտիվությունը Ռուսաստանի ծովային սահմանների մոտ։ 2020 թվականի նոյեմբերին ԱՄՆ ՌԾՈՒ «Ջոն Մաքքեյն» էսկադրային ականակիրը մտել էր Ռուսաստանի տարածքային ջրեր։