Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 21-ին որոշումներ է ստարգրել, որոնց համաձայն գործուղումներ են նախատեսվել։
Մասնավորապես․
«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով`
1. Աշխատանքային հանդիպումներ ունենալու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանին 2021 թվականի հունվարի 21-ից մինչև փետրվարի 15-ը ներառյալ գործուղել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ:
2. Ռոբերտ Ղուկասյանի՝ գործուղման օրապահիկի և գիշերավարձի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում ներքին գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին»:
Մյուս որոշման մեջ ասվում է․
«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1․ Իրանի Իսլամական Հանրապետության հետ երկկողմ առևտրատնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները քննարկելու նպատակով Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության արտաքին կապերի վարչության պետ Արմեն Այվազյանին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության սահմանակից երկրների վարչության երրորդ քարտուղար Գարիկ Գրիգորյանին 2021 թվականի հունվարի 22-26-ը գործուղել Իրանի Իսլամական Հանրապետություն (Թեհրան):
2. Վահան Քերոբյանի և Արմեն Այվազյանի գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ Գարիկ Գրիգորյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցների հաշվին:
3․ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Իրանի Իսլամական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն»: