Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը հայտնում է․ «Օդի ջերմաստիճանի անկումը կշարունակվի նաև առաջիկա գիշերը։ Անցած գիշերվա հետ համեմատ ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կնվազի ևս 7-10 աստիճանով»։
Կենտրոնից հայտնում են, որ Երևան քաղաքում հունվարի 21-ի ցերեկը և 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում՝
Հունվարի 21-ի ցերեկը, 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հունվարի 22-ին՝ գիշերը կնվազի 7-10, ցերեկը՝ 2-3 աստիճանով։
