Շիրակի մարզպետ կնշանակվի Հովհաննես Հարությունյանը

Կառավարության հերթական նիստի՝ հունվարի 21-ի, օրակարգում է ընդգրկվել Հովհաննես Հարությունյանին Շիրակի մարզպետ նշանակելու որոշումը, որում մասնավորապես ասված է․

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հովհաննես Հարությունյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետ»:

Նշենք, որ նախկին մարզպետ Տիգրան Պետրոսյանին պաշտոնից ազատելու մասին որոշումը ևս ընդգրկված է օրակարգում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել