Կորոնավիրուսային համաճարակի պատճառով Ռուսաստանի կառավարությունը մարտի 16-ին որոշում ընդունեց (թիվ 635-ր) ժամանակավորապես սահմանափակել օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց մուտքը Ռուսաստան:
Նշված կարգի համաձայն՝ օտարերկրյա քաղաքացիների մուտքը Ռուսաստան մինչ այժմ սահմանափակված էր: Այնուամենայնիվ, օտարերկրյա բոլոր քաղաքացիները, ներառյալ Հայաստանի քաղաքացիները, կարող են մուտք գործել Ռուսաստան մի շարք հիմքերով: Մասնավորապես․
- Կացության թույլտվություն ունեցող (բնակության թույլտվություն) ունեցող Հայաստանի քաղաքացիներ,
- Հայաստանի այն քաղաքացիները, որոնք ՌԴ քաղաքացու ընտանիքի անդամ են (ամուսիններ, ծնողներ, երեխաներ, որդեգրող ծնողներ, որդեգրված երեխաներ), Ռուսաստանի քաղաքացու խնամակալ։ Նրան պետք է ներկայացնեն հարաբերությունների աստիճանը հաստատող վավեր փաստաթղթի պատճենի:
- Բուժման նպատակով Ռուսաստան մուտք գործող Հայաստանի քաղաքացիները պետք է ներկայացնեն անձը հաստատող փաստաթուղթ, ինչպես նաև բժշկական կազմակերպության կողմից տրված փաստաթղթեր (փաստաթղթերի պատճենները), որոնք հաստատում են բուժման հրավերը` նշելով բուժման ժամանակը։
- Հայաստանի այն քաղաքացիների, ովքեր մասնակից են և Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ «Արտերկրում բնակվող հայրենակիցների ինքնակամ վերաբնակեցման օժանդակման պետական ծրագրին»։
- ՀՀ այն քաղաքացիները, ովքեր պետք է խնամեն իրենց հիվանդ հարազատին (ամուսին, ծնող, երեխա, որդեգրող ծնող, որդեգրված երեխա)՝ բժշկական հաստատության կողմից տրամադրված վավեր փաստաթղթերի ներկայացմամբ:
Ռուսաստան Դաշնություն մուտք գործելու իրավունք ունեցող քաղաքացիների ամբողջական ցանկը՝ այստեղ։