Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 14-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»:
Հիշեցնենք, որ Դավիթ Սանասարյանն ավելի վաղ հայտնել էր, որ դիմում է ներկայացրել՝ պաշտոնից ազատվելու համար։ «Շուրջ երկու տարի է, ինչ ապօրինի քրեական գործի հետևանքով հեռացված եմ որպես ՊՎԾ ղեկավար ձեզ ծառայելու հնարավորությունից, և ամբաստանյալի կարգավիճակով մասնակցում եմ ինձ հետ, ըստ էության, կապ չունեցող դատական գործընթացին, ինչը թույլ չէր տալիս իրականացնել երկիրը կոռուպցիայից մաքրելու իմ հանձնառությունը»,-նշել էր նա։