Չավարտված հանցագործության (հանցագործության նախապատրաստության և հանցափորձի) համար պատիժ նշանակելիս հաշվի են առնվում հանցավորի կատարած գործողությունների բնույթն ու հանրության համար վտանգավորության աստիճանը, հանցավոր մտադրության իրականացման աստիճանը և այն հանգամանքները, որոնց հետևանքով հանցագործությունը ավարտին չի հասցվել:
Հանցագործության նախապատրաստության համար ազատազրկման ձևով պատժի ժամկետը չի կարող գերազանցել քրեական օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածով կամ հոդվածի մասով որոշակի ժամկետով ազատազրկման ձևով նախատեսված պատժի առավելագույն ժամկետի կեսը:
Հանցափորձի համար ազատազրկման ձևով պատժի ժամկետը չի կարող գերազանցել քրեական օրենսգրքի Հատուկ մասի համապատասխան հոդվածով կամ հոդվածի մասով որոշակի ժամկետով ազատազրկման ձևով նախատեսված պատժի առավելագույն ժամկետի երեք քառորդը:
Հանցագործության նախապատրաստության կամ հանցափորձի համար ցմահ ազատազրկում չի նշանակվում:
Վերոգրյալ երկրորդ և երրորդ պարբերություններում սահմանված կանոնները չեն կիրառվում հանցագործությունների ռեցիդիվի, վտանգավոր և առանձնապես վտանգավոր ռեցիդիվի դեպքում պատիժ նշանակելիս:
Աղբյուրը` Իրավաբան.net