Չորս մարզերում ձյուն է տեղում․ ՃՈ-ն զգուշացնում է վարորդներին

Ճանապարհային ոստիկանությունը զգուշացնում է, որ Արագածոտնի, Շիրակի, Գեղարքունիքի և Լոռու մարզերում տեղումներ են ձյան տեսքով:
Հորդորում ենք վերը նշված ճանապարհահատվածներով երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով` խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։

Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար դժվարանցանելի է։

Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում և Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Արագածոտնի մարզի Ապարան և Թալին, Գեղարքունիքի մարզի Սևան, Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ և Ստեփանավան, Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքներում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում, տեղում է ձյուն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել