Ե՞րբ է արգելվումհրաժարվելժառանգությունիցհօգուտայլանձի

Ժառանգն իրավունք ունի հրաժարվել ժառանգությունից ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում` ներառյալ այն դեպքում, երբ նա արդեն ընդունել է ժառանգությունը:

Ժառանգությունից հրաժարվելու դեպքում ժառանգն իրավունք ունի նշել, որ նա դրանից հրաժարվում է հօգուտ ըստ կտակի կամ ըստ օրենքի ցանկացած հերթի ժառանգների` ներառյալ նրանց, ովքեր ժառանգում են ներկայացվելու իրավունքով:

«Սակայն հօգուտ այլ անձի չի թույլատրվում հրաժարվել`
1) կտակով ժառանգվող գույքից, եթե ժառանգատուի ամբողջ գույքը կտակված է իր կողմից նշանակված ժառանգներին.
2) ժառանգության պարտադիր բաժնից.
3) եթե ժառանգին նշանակված է ենթաժառանգ»-Իրավաբան.net-ին հայտնում է փաստաբան Արփինե Եղիկյանը:

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել