Աջափնկակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Աբրահամ Ղ.-ի:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, նախնական համաձայնության գալով դեռևս ինքնությունը չպարզված անձի հետ, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, ձեռքով կոտրելով կրպակի մուտքի դռան ապակին, ապօրինի մուտք գործելով կրպակ` այնտեղից գողացել է բավականին մեծ արժողության իրեր` հեռախոսներ, հագուստներ:
Բացի այդ, Ա.Ղազարյանը նախնական համաձայնության գալով դեռևս ինքնությունը չպարզված անձի հետ, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, ձեռքով կոտրելով “Արտյոմ և Արմինե” ՍՊԸ-ի խանութի ձախ կողային ապակին, ապօրինի մուտք է գործել խանութ և փորձել հափշտակել ընդհանուր 34020 ՀՀ դրամ արժողության գինիներ, բնական հյութ, վիսկիներ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցանքն ավարտին չի հասցրել:
Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net