Լեռնային Ղարաբաղում ռազմական բժիշկները սկսել են կորոնավիրուսի դեմ պատվաստել ռուս խաղաղապահներին:
Այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը:
Նախորդ օրը, հատուկ ջերմային տարաներում, «Спутник-V» պատվաստանյութի շուրջ 2000 չափաբաժին առաքվել է հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանում՝ հետագա օգտագործման համար:
Պատվաստումն իրականացվում է երկու փուլով։ Առաջին փուլում հունվարի 14-ից 31-ը խաղաղապահները կստանան առաջին, իսկ փետրվարի 1-ից 21-ը՝ պատվաստանյութի երկրորդ չափաբաժինը:
Առաջինը պատվաստվել են խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն ու ռազմական բժիշկները:

