Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Աշետ Հ.-ի:
2012թ. դեկտեմբերի 6-ին` ժամը 17:00-ի սահմաններում, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է ծագել Սամվել Հ.-ի և Աշոտ Հ.-ի միջև, որը վերածվել է քաշքշուկի, որի ընթացքում էլ Աշոտ Հ.-ն ձեռքով 3-4 հարված է հասցրել Սամվել Հ.-ի դեմքին` վերջինիս առողջությանը պատճառելով թեթև վնաս` առողջության կարճատև քայքայումով:
Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net