Ինչպես պետական և տեղական ինքնակառավարման մարմինների այլ պաշտոնատար անձանց, այնպես էլ Երևանի ավագանու անդամների համար սահմանված են այլ գործունեությամբ զբաղվելու որոշ սահմանափակումներ:
Այսպես` ավագանու անդամը չի կարող միաժամանակ`
1) աշխատել քաղաքապետարանի կամ որևէ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում, լինել Երևանի ենթակայության կազմակերպությունների ղեկավար.
2) լինել վարչական շրջանի ղեկավար.
3) աշխատել ոստիկանությունում, ազգային անվտանգության ծառայությունում, լինել դատավոր, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ, զինծառայող, դատական ծառայող, դատախազության մարմիններում ծառայող:
Վերը սահմանված աշխատանքի, ծառայության անցնելու դեպքերում ավագանու անդամը պարտավոր է մեկշաբաթյա ժամկետում քաղաքապետին ներկայացրած գրավոր դիմումով հրաժարվել ավագանու անդամությունից, հակառակ դեպքում նրա լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են օրենքով սահմանված կարգով:
Աղբյուրը` Իրավաբան.net