Կարինե Մինասյանը (անունը փոխված է) սուտ հաղորդում է տվել այն մասին, որ անհայտ անձը իր անձնագրով և իր անվամբ ապառիկ վճարման կարգով վերցրել է 354.060 ՀՀ դրամ արժողության «Սամսունգ» մոդելի բջջային հեռախոս և հեռախոսահամար։
Կարինե Մինասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով և որպես խափանման միջոց ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Քրեական գործը գտնվում է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:
Նշենք, որ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` 1. Հանցագործության մասին սուտ մատնությունը, եթե անձը գործել է` գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net