Ճանապարհային ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացրել Արմավիրի մարզում

Հունվարի 12-ին ճանապարհային ոստիկանության՝ հանրապետության մարզերը սպասարկող 2-րդ գումարտակի, ճանապարհապարեկային ծառայության բաժնի և ուղեկցող սպայական վաշտի ծառայողներն ուժեղացված ծառայություն իրականացրին Արմավիրի մարզի Արմավիր և Էջմիածին քաղաքներում։

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:

Միջոցառման ընթացքում վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ կազմվեց 40 օրինազանց վարորդի նկատմամբ, 11 տրանսպորտային միջոց տեղափոխվեց ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք։ Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվեց առանց վարորդական իրավունքի վկայականի մեքենան շահագործող 5 վարորդ, 1 վարորդ մեքենան վարում էր առանց հաշվառման համարանիշերի, իսկ 3 վարորդներ համարանիշը սահմանված տեղում չէին փակցրել։ Հայտնաբերվեց 4 տրանսպորտային միջոց, որոնք հետախուզվում էին ճանապարհային ոստիկանության և այլ գերատեսչության կողմից։ 9 վարորդ մեքենան վարում էր հողմապակու լուսաթափանցելիության չափի խախտումով, 8-ը՝ ժամկետանց ԱՊՊԱ պայմանագրով։

Նմանօրինակ միջոցառումները լինելու են շարունակական։
Ճանապարհային ոստիկանությունը կրկին հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և մաղթում անվտանգ երթևեկություն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել