«Հայփոստը»՝ գումար փոխանցելու մասին կեղծ հայտարարության մասին․ զգուշացում քաղաքացիների համար

«Հայփոստ» ՓԲԸ-ն զգուշացնող հայտարարություն է տարածել քաղաքացիների համար, որում ավսում է․

«Սիրելի համաքաղաքացիներ, օրերս Հայփոստ ընկերությունն ահազանգեր է ստացել առ այն, որ որոշ անհայտ անձինք, կապ հաստատելով հայկական տիրույթում գործող հայտարարությունների կայքում հայտարարություններ տեղադրած որոշ օգտատերերի հետ, նրանց Հայփոստի անունից տրամադրել են հղում, որի միջոցով պետք է իբրև թե գումարի փոխանցում կատարվի:

Հայտնում ենք, որ «Հայփոստ» ՓԲԸ-ն չի մատուցում նմանատիպ ծառայություն, և տվյալ հաղորդագրությունների հետ որևէ առնչություն չունի:

Անհայտ անձանց կողմից փորձ է արվում քաղաքացիներից խարդախությամբ գումար շորթել:

Միևնույն ժամանակ, ապօրինի օգտագործվում է «Հայփոստ» ՓԲԸ անվանումը և ապրանքային նշանը: Հորդորում ենք բոլորին՝ նման հաղորդագրություն ստանալիս, որևէ անձնական տվյալ չտրամադրել և դիմել իրավապահ մարմիններին»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել