7-8 տարեկան աղջիկները խաղում են բակում, ճանապարհի մյուս կողմում Ադրբեջանի զինվորականներն են․ Թաթոյան

«Կին ու երեխա են անցնում իրենց պապիկի հետ, մեկ էլ տեսնում են ադրբեջանցի զինվորականները զենքով կանգնած են․ սա բավարար սադրա՞նք չէ։ Ինձ համար բավարար է անգամ, եթե բերել են իրենց «բարի գալուստ» գրառումով ցուցանակն են դրել։ Ինչի՞ են բերել «բարի գալուստ Ադրբեջան դրել», մի հատ էլ Հայաստանի տարածքը, Զանգեզուրի տարածքը ներկայացրել Ադրբեջան։ Սա էլ է սադրանք։ Ընդ որում խմբերով են հայտնվում, զենքի ցուցադրությամբ։ 7-8 տարեկան աղջիկները խաղում են բակում, ճանապարհի մյուս կողմում Ադրբեջանի զինվորականներն են»․ այս մասին այսօր՝ հունվարի 12-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՄԻՊ Արման Թաթոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել