«Սահմանների որոշման գործընթացով զբաղվում են, բայց այս մարդիկ հատուցումների իրավունք ունեն չէ՞։ Մենք պետք է այստեղ ուշադիր լինենք, որովհետև այստեղ հարցեր կան, որ Ադրբեջանի իշխանության մարմինների հատուցման պարտավորություն պետք է լինի բոլոր հարցերում, որովհետև երբ նրանք իրականացրել են մեր քաղաքացիական բնակավայրերի զանգվածային ոչնրացումներ Արցախում, երբ իրականացրել են իրենց ցեղասպանության սպառնալից քայլերի, էթնիկ զտումների արդյունքում՝ պարզ է, որ նաև իրենց պատասխանատվությունն է, հետևաբար, մենք պետք է միջոցներ ձեռնարկենք, որ յուրաքանչյուր մեր գործարարությամբ զբաղվող քաղաքացիների այս հատուցումների հարցը դատարան ներկայացնենք»։
Այս մասին այսօր՝ հունվարի 12-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՄԻՊ Արման Թաթոյանը։
Նա նաև նշեց, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցչի հետ այս հարցերը քննարկվել են և պետք է իրավական ձևակերպումներ արդեն տալ այդ հարցերին։
Մանրամասները՝ տեսանյութերում