Այսօր անհրաժեշտ է նախանշել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետագա քայլերը. Պուտին

Կրեմլում մեկնարկել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։

ՌԴ նախագահը շնորհակալություն է հայտնել երկրի ղեկավարներին՝ Մոսկվա ժամանելու և Ղարաբաղի հարցը քննարկելու պատրաստակամություն հայտնելու համար։

Նա հայտնել է, որ Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագիրը հետևողականորեն իրականացվում է․ «Ստեղծվել են նախադրյալներ Ղարաբաղում երկարամյա հակամարտության համապարփակ լուծման համար։ Այսօր անհրաժեշտ է նախանշել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետագա քայլերը, ներառյալ խաղաղապահները, սահմանազատման գծերը»,-նշել է նախագահը։

Պուտինը նաև նշել է, որ Ղարաբաղում վերակառուցման հարցով զբաղվելու է եռակողմ աշխատանքային խումբը, որը ղեկավարելու են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները։

«Հատուկ ուշադրություն պետք է դարձնել տարածաշրջանում տնտեսական, առևտրային և տրանսպորտային կապերի ապաշրջափակման, սահմանների բացման խնդրին: Այս հարցերով կզբաղվի Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների ղեկավարած եռակողմ աշխատանքային խումբը»,-ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել