Անկարայում 4․5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Հունվարի 11-ին Անկարայի Քալեջիք շրջանում 4․5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել. տեղեկացնում է ermenihaber-ը: Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 22։53-ին։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ընդերքի 12 կմ խորության վրա։ Նյութական և մարդկային կորուստներ չկան։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել