Ռուսաստանում առաջին անգամ հայտնաբերվել է կորոնավիրուսի «բրիտանական» շտամ, ասել է Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության ՌԴ դաշնային ծառայության (Ռոսպոտրեբնադզոր) ղեկավար Աննա Պոպովան։
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։
Նա բացատրել է, որ վիրուսի այս մուտացիան հայտնաբերվել է 1 մարդու մոտ Մեծ Բրիտանիայից վերադարձած ռուսաստանցիների հետազոտությունների ժամանակ:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի կեսերին Մեծ Բրիտանիայում հայտնաբերվեց SARS-CoV-2 կորոնավիրուսի նոր մուտացիան։ Ավելի ուշ Միացյալ Թագավորության Խորհրդատվական խորհուրդը նոր և զարգացող շնչառական վիրուսային սպառնալիքների վերաբերյալ հաստատեց, որ երկրում հայտնաբերված կորոնավիրուսի տարբերակը տարածվում է ավելի արագ տեմպերով և պահանջում է էլ ավելի զգուշություն բնակչության կողմից: Չնայած վիրուսի նոր տարբերակը, ըստ նախնական գնահատականների, կարող է 70% -ով ավելի վարակիչ լինել, քան սովորականը, սակայն դա չի նշանակում, որ այն ավելի վտանգավոր է մահվան կամ հոսպիտալացման տեսանկյունից:
Ավելի վաղ Հարավային Աֆրիկայի առողջապահության նախարարությունը ևս հաղորդել էր, որ գենետիկները հայտնաբերել են կորոնավիրուսի նոր մուտացիա ՝ 501.V2 անվանումով: