Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին համարում է ոչ միայն իր ընկերը, այլ նաև բելառուսական ողջ ժողովրդի ընկերը. միևնույն ժամանակ, ըստ պետության ղեկավարի, ինքը այլ ընկերներ չունի:
«Այո, ես նրան համարում եմ իմ ընկերը, և այս տարի նա հաստատեց, որ նա ոչ միայն իմ ընկերն է, այլև Բելառուսի ժողովրդի բարեկամը»,-Россия 1-ին տված հարցազրույցում ասել է նա։
Հարցին, թե նա այլ ընկերներ ունի՞, Լուկաշենկան բացասական պատասխան է տվել:
Հիշեցնենք, որ Պուտինի աջակցությունը օրհասական դարձավ, երբ Բելառուսում կայացած ընտրություններին հաջորդեցին աննախադեպ բողոքի ցույցեր, արևմտյան երկրների կողմից պատժամիջոցներ: Լուկաշենկոն շտապեց զանգահարել Մոսկվա՝ ոստիկանական ուժեր ուղարկելու խնդրանքով:
Պուտինը չի թաքցրել, որ աջակցում է Բելառուսում սահմանադրական փոփոխություններ անցկացնելու գաղափարին, որի մանրամասներն ու բուն նպատակը առայժմ հայտնի չէ։ Ավելին, նա հայտարարել է, թե Բելառուսի մայր oրենքը փոխելու հարցում որոշակի առաջարկներ ունի: