Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ տեսախորհրդակցական բանակցությունների ժամանակ ասել է, որ Թուրքիան տեսնում է իր ապագան ԵՄ-ում:
Այս մասին հյատնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը
«Բանակցությունների ընթացքում նախագահ Էրդողանը հայտարարեց, որ ԵՄ-ն առաջնահերթություն է Թուրքիայի օրակարգում, և Թուրքիան իր ապագան տեսնում է Եվրոպայում։ Ըստ նրա՝ ամենակարևոր գործիքը, որը կարող է օգտագործվել առաջին փուլում Թուրքիայի և ԵՄ-ի հարաբերությունների դրական օրակարգի համար, միգրացիոն համաձայնագրի թարմացումն է, և 2021 թվականն առաջարկում է միգրացիայի ոլորտում համագործակցության նոր արդյունավետ միջավայր», – ասված է հաղորդագրության մեջ:
Նոր տարում Թուրքիան ցանկանում է նոր էջ բացել ԵՄ-ի հետ հարաբերություններում, բայց ըստ Էրդողանի՝ 2020 թվականը նշանավորվեց ԵՄ որոշ անդամների քմահաճույքներով և Անկարայի հետ հարաբերություններում նրանց ստեղծած արհեստական խնդիրներով:
«Էրդողանը շեշտեց, որ անհրաժեշտ է Թուրքիայի քաղաքացիների համար ապահովել առանց վիզայի ռեժիմ, քայլեր ձեռնարկել ԵՄ-ին անդամակցելու բանակցություններում, վերականգնել փոխվստահությունը և վերջ տալ Թուրքիայի նկատմամբ խտրական գործողություններին և հռետորաբանությանը», – ասվում է հայտարարության մեջ։
Էրդողանը նաև ասել է, որ օգտակար կլինի վերսկսել Թուրքիա-ԵՄ հերթական գագաթնաժողովները: