«Արա-Լիլիթ գեղեցկության տուն» ՍՊԸ-ն հայց է ներկայացրել դատարան ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Էրեբունու հարկային տեսչության`2011 թվականի հոկտեմբերի 21-ի թիվ 2106036 ստուգման ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին և Տեսչության` 2011 թվականի սեպտեմբերի 01-ի թիվ 2204837 հանձնարարագրի հիման վրա կատարված հսկիչ գնման գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին:
10.10.2011 թվականին` ժամը 13։05-ին, Ընկերությանը պատկանող գեղցկության սրահ են եկել մի քանի անձ, ներկայացել` որպես հարկային տեսուչներ և հսկիչ-դրամարկղային մեքենայի սարքինությունը ստուգելու պատրվակով մոտեցել են ՀԴՄ-ին, կատարել են որոշակի գործողություններ և հեռացել։ Այնուհետև փոստային առաքման միջոցով հայցվորը ստացել է հսկիչ գնման հանձնարարագիր, արձանագրություն, ստուգման ակտ և հայցադիմումին կից ներկայացված մյուս փաստաթղթերը։
Սույն դործով դատարանը գտավ, որ իրավաչափ չեն Ընկերությունում հսկիչ գնման ուսումնասիրություն իրականացրած անձանց գործողությունները, որոնք ուղղված են եղել հսկիչ գնումների արդյունքների վերաբերյալ արձանագրության կազմմանը` նաև արձանագրությամբ ամրագրված` 2.000 ՀՀ դրամի չափով գնում կատարված լինելու փաստի չհիմնավորվելու հիմքով, և ըստ այդմ` ոչ իրավաչափ է նաև հսկիչ գնումների արդյունքների մասին արձանագրության հիման վրա` դրա վկայակոչմամբ Ընկերության նկատմամբ կազմված ստուգման ակտը, հետևաբար հայցը պետք է բավարարել` ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Մյասնիկյանի հարկային տեսչության պաշտոնատար անձանց գործողությունները, իսկ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 1-ին մասի ուժով` անվավեր ճանաչել ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Մյասնիկյանի հարկային տեսչության 2011 թվականի հոկտեմբերի 21-ի թիվ 2106036 ստուգման ակտը։
Աղբյուրը` Իրավաբան.net