Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Պահանջվում են «D» կարգի վարորդական իրավունքի վկայական և համապատասխան փորձ ունեցող վարորդներ։
Երևանի քաղաքապետարանի ենթակայության «Երևանի ավտոբուս» ՓԲ ընկերությունը հավաքագրում է «D» կարգի վարորդական իրավունքի վկայական և համապատասխան փորձ ունեցող վարորդների՝ Երևանի ներհամայնքային ավտոբուսային երթուղիներում աշխատելու համար:
Ցանկացողները կարող են դիմել «Երևանի ավտոբուս» ՓԲԸ (հասցեն՝ Թևոսյան 5, հեռախոս՝ 011674420, 011674428)»: