Նախիևջանից դեպի Ադրբեջան նոր միջանցքի կառուցման ուղղությամբ արդեն աշխատանքներ են տարվում․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ռուսաստանը Թուրքիայի, Հայաստանի և Իրանի հետ միասին կկարողանա օգտվել նոր Նախիջևանից տրանսպորտային միջանցքից։

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նա հայտարարել է, որ այդ ուղղությամբ արդեն աշխատանքներ են տարվում, որը տարածաշրջանի համար նոր հնարավորություններ կստեղծի։

Դեկտեմբերի սկզբին Ալիևը հայտարարել էր, որ առաջարկել է Նախիջևանն Ադրբեջանի արեւմտյան հատվածի հետ կապող միջանցք ստեղծել։ Նրա խոսքով` Ռուսաստանը և Թուրքիան դրական են արձագանքել գաղափարին:

«Այդ ճանապարհից կօգտվեն ինրպես Ադրբեջանը, այնպես էլ Թուրքիան, Ռուսաստանը, Հայաստանն ու Իրանը։ Այդ ճանապարհը հատուկ նշանակություն կունենա բազմակողմ համագործակցության համար»,- ասել է Ալիեւը 2020 թվականի արդյունքներին նվիրված տեսահամաժողովի ժամանակ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել