Նորվեգիայում կորոնավիրուսի դեմ պատվաստումից հետո երկու մարդ է մահացել

Նորվեգիայի ծերանոցներից մեկում բնակվող երկու մարդ մահացել է կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստվելուց հետո, կատարվում է քննություն, հաղորդում է NRK-ն:

Նշվում է, որ Նորվեգիայի առողջության ազգային ինստիտուտը երեքշաբթի հաղորդագրություն են ստացել այն մասին, որ ծերանոցի երկու բնակիչներ մահացել են կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց մի քանի օր անց: Փորձագետները պարզում են, արդյոք պատվաստումը կապ ունի տարեց մարդկանց մահվան հետ:

«Անհրաժեշտ է պարզել ՝ կա՞ արդյոք կապ մահվան և պատվաստումների միջև, կամ պատահականություն է, որ նրանք մահացել են պատվաստումից կարճ ժամանակ անց», – նշվում է հաղորդագրության մեջ։

Հեռուստաընկերության տվյալներով՝ ամեն շաբաթ Նորվեգիայի ծերանոցներում շուրջ 400 մարդ է մահանում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել