Մասիս Մայիլյանն ազատվել է ԱՀ ԱԳ նախարարի պաշտոնից, նախարար է նշանակվել Դավիթ Բաբայանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 4-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր: Ըստ դրանցից մեկի՝ Մասիս Մայիլյանն ազատվել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնից, իսկ մեկ այլ հրամանագրով՝ Դավիթ Բաբայանը նշանակվել է նույն պաշտոնում՝ ազատվելով ԱՀ նախագահի խորհրդականի պաշտոնից: Այս մասին հայտնում են Արցախի Հնարապետության նախագահի աշխատակազմից։

«Ստորագրված մեկ այլ հրամանագրով Վահրամ Բաղդասարյանն ազատվել է Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարի պաշտոնից՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ, իսկ Գրիգորի Մարտիրոսյանը նշանակվել է ԱՀ պետական նախարար, ֆինանսների նախարար՝ ազատվելով պետական նախարարի պաշտոնից»,- ասցած է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել