Պարգև սրբազան այցելել է Մարտունու շրջան և քննարկել Ամարասի վանքի անվտանգության հարցը

Այսօր ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն այցելել է Մարտունու շրջան: Սրբազան հայրը ռուս խաղաղապահների հրամանատարության հետ այցելել է Ամարասի վանք և այնտեղ քննարկել վանքի անվտանգության հարցը: Այս մասին տեղեկանում ենք Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից։

«Այնուհետև սրբազան հայրն այցելեց Ճարտար քաղաքի սուրբ Վարդան եկեղեցին և ապա Մարտունի քաղաքի սուրբ Ներսես մեծ եկեղեցին։ Պարգև սրբազանը հանդիպեց Մարտունի շրջվարչակազմի ղեկավար Արարատ Մելքումյանի հետ»,- ասված է գրառման մեջ։
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել