Նոր տարին սկսում ենք նոր կորուստներով։ Այս մասին ֆեյսբուքյան գրառում է արել ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանի լայվին, որում վերջինս պատմում է, որ ադրբեջանցիները մտել են Շուռնուխ։
«Չարիքի կառավարության գոյության ամեն օրն անդառնալի է Հայաստանի Հանրապետության ու ողջ հայ ժողովրդի համար։
Ու դեռ ոմանք շարունակում են արդարացնել կամ հանցավոր անտարբերությամբ մասնակից դառնալ հայրենիքը թիզ առ թիզ հանձնելու գործընթացին»,-գրել է Իշխան Սաղաթելյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Շուռնուխ համայնքի ղեկավար Հակոբ Արշակյանը հայտնել էր, որ ադրբեջանցիները եկել են և իրենց մինչև հունվարի 5-ը ժամանակ են տվել գյուղի 11 տուն ազատելու համար։