«Վիլ Լայն» ՍՊԸ-ն հայց է ներկայացրել դատարան ընդդեմ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Հրազդանի տարածքային հարկային տեսչության կողմից 27.02.2012թ. «Ճշտված տեղեկանքում» արտացոլված` «Վիլ Լայն» ՍՊ ընկերության եկամտահարկի, շահութահարկի և հաստատագրված վճարի անձնական հաշվի քարտերում փոփոխությունների կատարումը ոչ իրավաչափ ճանաչելու, որպես հետևանք` պատասխանողի կողմից 27.02.2012թ. «Ճշտված տեղեկանքով» առաջադրված 4 058 530 դրամ պարտավորությունը վերացնելու պահանջների մասին:
Հայցվորը մինչև 2005 թվականը ծավալած տնտեսական գործունեության ընթացքում ընկերությունը կուտակել է ԱԱՀ-ի որոշակի չափով գերավճար։ 2005թ.-ին ընկերությունը դիմել է ՀՀ ԿԱ ՊԵԿ Հրազդանի ՏՀՏ՝ նշված գերավճարի գումարները հաշվանցելու պահանջով։ Այդ պահանջը բավարարվել է։ Զրոյական հարկային պարտավորությունների մասին պատասխանողը հայցվորին տրամադրել է բազմաթիվ տեղեկանքներ:
ՀՀ ԿԱ ՊԵԿ Հրազդանի ՏՀՏ 24.02.2012թ. թիվ 03-502 գրությամբ «Վիլ Լայն» ՍՊԸ-ն տեղեկացվել է, որ հարկային տեսչության կողմից ուղղվել են «Վիլ-Լայն» ՍՊ ընկերության ԱԱՀ-ի անձնական հաշվի քարտում առկա դեբետային գերավճարից ընկերության այլ հարկատեսակների գծով առկա պարտավորությունների մարմանն ուղղված 2005-2006թթ. չհիմնավորված հաշվանցումները։
Սույն գործով դատարանը գտավ, որ հարկային տեսչությունը պատշաճ կերպով չի իրականացրել հարկերի հաշվարկման և վճարման կարգի նկատմամբ հuկողություն իրականացնելու` oրենքով նախատեuված պարտավորությունը, ինչի արդյունքում 2005-2006թթ.-ին կատարված հաշվանցումների չհիմնավորված լինելը, հետևաբար նաև հարկային օրենսդրության խախտումները, հայտնաբերել է խախտումը կատարելու տարվան անմիջապես հաջորդող երեք տարին լրանալուց հետո, որպիսի պայմաններում «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.1-րդ հոդվածի ուժով հայցվորի մոտ հարկային պարտավորություններ չէին կարող առաջանալ։
Դատարանը վճռեց հայցը բավարարել, իսկ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը՝ ՊԵԿ-ի վերաքննիչ բողոքը մերժել:
Աղբյուրը` Իրավաբան.net