Կվճարի՞ Դատախազությունը Բաբայանին կենսաթոշակ

Ա.Բաբայանը հայցադիմում է ներկայացրել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան ընդդեմ «ՀՀ դատախազության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի` երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելը մերժելուն ուղղված գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու և պատասխանողին երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելուն պարտավորեցնելու պահանջի մասին։

Դիմելով դատարան հայցվորը հայտնել է, որ 2008թ. նոյեմբեր ամսին դիմել է ՀՀ գլխավոր դատախազին` իրեն ՀՀ դատախազությունից երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելու խնդրանքով։ Այդ դիմումին «ՀՀ դատախազության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի ղեկավար, պարոն Ա. Եսայանը 09.12.2008թ. թիվ 28/257-08 գրությամբ պատասխանել է, որ համաձայն «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի, զինծառայողներին երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակվում և վճարվում է ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց հետո և քանի որ ինքը շարունակում է ծառայությունը ՀՀ պաշտպանության նախարարությունում, ապա առայժմ իրեն կենսաթոշակ նշանակել հնարավոր չէ։ Միաժամանակ նշել է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունից արձակվելուց հետո այդ նույն մարմինը կքննարկի իր երկարամյա ծառայության կենսաթոշակի նշանակելու հարցը։

Դատարանը գտել է, որ արտոնյալ պայմաններով Ա. Բաբայանի ծառայության ստաժի օրացուցային հաշվարկը պետք է կատարվի մինչև 30.06.2005թ.` ՀՀ կառավարության թիվ 701-Ն որոշման ուժի մեջ մտնելը։ 27.11.2007թ. դրությամբ` ծառայությունից ազատվելու պահին, Ա.Բաբայանի ծառայությունը կազմել է 20 տարի 8 ամիս 24 օր, որը բավարար զինվորական ծառայության ստաժ է օրենքով սահմանված կարգով երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելու համար։

ՀՀ վարչական դատարանը վճռեց Ա.Բաբայանի հայցը բավարարել. պարտավորեցնել «ՀՀ դատախազության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին Արայիկ Բաբայանին նշանակել երկարամյա ծառայության կենսաթոշակ։

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը դատախազության վերաքննիչ բողոքը որոշեց մերժել:

Իրավաբան.net

 

 

 

Սույն հրապարակումը պատրաստվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից ֆինանսավորած և ՀԵԻԱ-ի կողմից իրականացվող «Հանրային վերահսկողություն և թափանցիկության ապահովում» ծրագրի շրջանակներում: Սույն հրապարակման մեջ ամփոփված տեսակետները, մեկնաբանություններն և եզրակացությունները պատկանում են հեղինակներին և կարող են չհամընկնել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի տեսակետների հետ: 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել