Պռոշյանի գյուղապետի սպանության գործով մեղադրյալ Արայիկ Պետրոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքի որոշման բողոքարկումը մարտի 18-ին Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է: Այս մասին Իրավաբան.net-ին հայտնեց Արայիկ Պետրոսյանի պաշտպան Գիվի Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ կալանավորման որոշումը բողոքարկելու է նաև Վճռաբեկ դատարան:
Աղբյուրը` Իրավաբան.net