Նարնջի, մանդարինի, կիվիի եւ կիտրոնի գների տատանումները հակամրցակցային համաձայնության արդյունք են եղել․ ՏՄՊՊՀ

Կորոնավիրուսային համավարակի ընթացքում նարնջի, մանդարինի, կիվիի եւ կիտրոնի գների տատանումները հակամրցակցային համաձայնության արդյունք են եղել։ Այս մասին հայտնում են տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից։

«ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշմամբ ս.թ. փետրվարի 1-ից ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածում նարնջի, մանդարինի, կիվիի և կիտրոնի գնային տատանումներով և դրանց նկատմամբ սպառողների պահանջարկով պայմանավորված ուսումնասիրության արդյունքում հարուցված վարչական վարույթի շրջանակում հակամրցակցային համաձայնություն կնքելու համար «Բեստ ֆրութս ԱՄ», «Արտ-ֆրուիտս», «Պրոմոութ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների նկատմամբ կիրառվել է տուգանք ընդհանուր շուրջ 39 մլն դրամի չափով:

Հանձնաժողովն արձանագրել է, որ նշված ընկերությունները համաձայնեցված կարգով հաշվետու ժամանակաշրջանում բարձրացրել են նոր կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված համաճարակի ընթացքում առավել մեծ պահանջարկ վայելող վերոնշյալ պտուղների իրացման գները, ինչը հանգեցրել է հատկապես առևտրային ցանցերի մոտ այդ ապրանքների իրացման գների էական բարձրացման»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել