Տեղեկատվություն անհայտ կորած անձանց ընտանիքների համար․ Կարմիր խաչի միջազգային կոմիտե

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հայտարարություն է տարածել անհայտ կորած անձանց ընտանիքների համար․

«Դեկտեմբերի 31-ից հունվարի 7-ը այցելուների ընդունելությունը կկազմակերպվի ամեն օր՝ ժ․ 10:00-ից 14:00-ը ժամանակահատվածում։

Տվյալ օրերին հեռախոսազանգերը կընդունվեն ամեն օր՝ 10:00-ից 16:00-ը հետևյալ հեռախոսահամարներով՝ 098 255 273; 077 082 027։

Խնդրում ենք հաշվի առնել, որ մենք զբաղվում ենք գերեվարված զինծառայողների և անհայտ կորած քաղաքացիական անձանց ընտանիքների հայտերի գրանցմամբ։ Ցանկացած արժանահավատ տեղեկատվություն ստանալուն պես մենք կապ կհաստատենք Ձեզ հետ։ Հեռախոսազանգի բացակայությունը ենթադրում է, որ չի հաջողվել նոր տեղեկություններ ստանալ։

Մենք պատրաստակամ ենք ընդունել բոլոր ընտանիքներին, այդ թվում՝ անհայտ կորածների կամ զոհված զինծառայողների հարազատներին։ Միևնույն ժամանակ, այս դեպքերի գրանցումը կատարվում է բացառապես ՀՀ պաշտպանության նախարարության Հատուկ հանձնաժողովի կողմից, որը գտնվում է Ուլնեցի 56/6 հասցեում։

Մենք չենք տրամադրում տեղեկությունների թարմացումներ որոնման և դուրսբերման կոնկրետ գործողությունների վերաբերյալ, այդ թվում՝ ժամանակացույց և ուղղություններ։ Նման հարցերով խնդրում ենք դիմել Հատուկ հանձնաժողովին, որն իրավասու է ընտանիքներին տրամադրելու թարմացված տեղեկատվություն այս գործողությունների ընթացքի վերաբերյալ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել