Արցախում ռուս խաղաղապահ ուժերի բժշկական հրահանգիչների հետ դասընթաց է անցկացվել։ Այս մասին տեսանյութ է հրապարակել ՌԴ ՊՆ-ն։
Մարտական պատրաստության դասընթացների շրջանակում Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող հատուկ նշանակության բժշկական ջոկատի բժշկական պատրաստվածության դասընթացներ են անցկացվել։
Դիտարկման կետերից շուրջ 30 սանիտարական հրահանգիչներ փորձել են կանգնեցնել տարբեր տեսակի արնահոսություններ, վիրավորումների և կոտրվածքների ժամանակ վիրակապեր, ամրակներ ու կարեր դնել, ինչպես նաև շտապ երակենդանացման աշխատանք կատարել: