Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Արմեն Ե.-ի:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2011թ. սեպտեմբերի 3-ին` ժամը 17.30-ին, իր բջջային հեռախոսահամարով զանգահարաել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության 1-02 հեռախոսահամարին և գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկությունը կեղծ է` հայտնել է, որ Արտաշատ քաղաքում 4 անծանոթ անձիք մահակներով զինված սպառնացել են իրեն, հափշտակել իր բջջային հեռախոսը և 5000 ՀՀ դրամը և մոտ 2 ժամ սահմանափակել են իր ազատությունը:
Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Տեղեկացնենք, որ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի` հանցագործության մասին սուտ մատնությունը, եթե անձը գործել է` գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է՝պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Նյութի սկզբնաղբյուրը հանդիսանում է www.datalex.am կայքը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net