ՀՀ-ում գտնվող Շուշիի և Քարին տակի բնակիչներին, ովքեր հաշվառված են եղել այլ բնակավայրում, խնդրվում է ներկայանալ ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբ

Հայաստանում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի Շուշիի գրասենյակը հայտնում է․

«Հայաստանի Հանրապետությունում գտնվող Շուշիի և Քարին տակի այն բնակիչները, ովքեր փաստացի բնակվել են Շուշի քաղաքում կամ Քարին տակ գյուղում, սակայն հաշվառված են եղել այլ բնակավայրում և դեռևս չեն գրանցվել ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբի Շուշիի գրասենյակում, խնդրում ենք ընտանիքի անդամների անձը հաստատող փաստաթղթերով ներկայանալ գրասենյակ:

Հասցեն` ք.Երևան, Գ.Նժդեհի 23/1, 3-րդ հարկ: Լրացուցիչ պարզաբանումների համար զանգել 097-28-16-00 կամ 097-23-06-07 հեռախոսահամարներին»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել