«Թեժ գծի» ստեղծման օրից ի վեր մոտ 250 զանգ է ստացվել՝ անհետ կորածների մասին տեղեկություն ստանալու համար․ ՌԴ ՊՆ

«Թեժ գծի ստեղծման օրից ի վեր մոտ 250 զանգ է ստացվել՝  Լեռնային Ղարաբաղում հակամարտության անհետ կորած մասնակիցների մասին տեղեկություն ստանալու համար։ Տվյալների պարզաբանման համար, ռուս խաղաղապահները ավելի քան 1,9 հազար հանդիպում են ունեցել»,- ասվել է ՌԴ ՊՆ տեղեկագրում:

Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։

««Թեժ գծի» ստեղծումից ի վեր ստացվել է 248 հեռախոսազանգ: Լեռնային Ղարաբաղում հակամարտության անհետ կորած մասնակիցների մասին տեղեկությունը պարզելու համար Ռուսաստանի խաղաղապահ ուժերի սպաները 1936 հանդիպում են ունեցել քաղաքացիների հետ », – ասել է ՌԴ ՊՆ նախարարությունը։

Փաստաթղթում ընդգծվում է, որ հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով: Զինվորականների տվյալներով ՝ ավելի քան 1,3 հազար մարդ օրական վերադարձել է իրենց նախկին բնակության վայրեր՝  ռուս խաղաղապահների ուղեկցությամբ: «Խաղաղապահ գործողության ընթացքում արդեն ապահովվել է 33 235 փախստականի անվտանգ վերադարձը», – ասվել  է տեղեկագրում:

Բացի այդ, օրվա ընթացքում իրականացվել են Ստեփանակերտ-Շուշի ճանապարհահատվածի էլեկտրահաղորդման գծերի հենասյուների երկայնքով տարածքի ինժեներական հետախուզություն և ականազերծում:
«Մաքրվել է 3.4 հա տարածք և 2.2 կմ ճանապարհ, հայտնաբերվել և ոչնչացվել է 96 պայթուցիկ առարկա: Ընդհանուր առմամբ, 61.27 հա տարածք, 20.8 կմ ճանապարհ, 108 բնակելի շենք և չորս սոցիալական նշանակություն ունեցող օբյեկտ, հայտնաբերել է 1 251 պայթուցիկ օբյեկտ », – նշվել է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել