«Մեկ օրվա ընթացքում Հայաստանից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել գրեթե 1250 փախստական։
Ընդհանուր առմամբ, շուրջ 32 հազար փախստականներ արդեն վերադարձել են Լեռնային Ղարաբաղ ՝ իրենց մշտական բնակության վայրեր», – փոխանցել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը:
Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։
«Այսօր Երևանից Ստեփանակերտ ավտոբուսներով տեղափոխվել է 1244 մարդ: Ավտոբուսների տեղաշարժն իրականացվել է Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի և ռազմական ոստիկանության ուղեկցությամբ», – ասվել է ՌԴ ՊՆ հայտարարության մեջ: