Մոսկվայի կարծիքով՝ ռազմագերիների և ԼՂ-ում սպանվածների մարմինների փոխանակումը միտումնավոր չի հետաձգվում

«Մոսկվան չի կարծում, որ ռազմագերիների և Լեռնային Ղարաբաղում սպանվածների մարմինների փոխանակումը միտումնավոր է հետաձգվում»,-  հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

«Դժվար է խոսել այս գործընթացը հետաձգելու միտումնավոր քայլերի մասին: Մենք դա չենք տեսնում, բայց  փաստ է, որ կան օբյեկտիվ դժվարություններ, որոնք այժմ, հուսով եմ, ավելի արագ կլուծվեն», – մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Լավրովը՝ խոսելով ՀԱՊԿ արտգործնախարարների առցանց հանդիպման արդյունքներից:

Նա նշել է, որ հաշվի առնելով ռելիեֆը և ռազմական գործողությունների (Ղարաբաղում) զարգացումը՝ շատ դժվար էր լուծել այդ հարցերը դրանց ավարտից անմիջապես հետո, հատկապես անհետ կորած համարվողների հստակ ցուցակների բացակայության պայմաններում:

«Հուսանք, որ համապատասխան միջազգային կառույցի (ԿԽՄԿ) մասնագետների ներգրավմամբ ամեն ինչ ավելի արագ կընթանա: Մեր խաղաղապահները, հնարավորության սահմաններում, իհարկե, կօգնեն», – հավել է նախարարը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել