«Գրեթե 1700 փախստական մեկ օրում խաղաղապահների օգնությամբ վերադարձել է Լեռնային Ղարաբաղ»,- այսօր՝ նոյեմբերի 30-ին, լրագրողներին ասել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
Այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալությունը։
«1699 մարդ մեկ օրում Հայաստանի տարածքից վերադարձավ Լեռնային Ղարաբաղ՝ ռուսական խաղաղապահ ուժերի աջակցությամբ: Ընդհանուր առմամբ, 2020-ի նոյեմբերի 14-ից ի վեր, ավելի քան 25 հազար փախստականներ վերադարձել են իրենց նախկին բնակավայրերը», – ասել է Կոնաշենկովը:
Նա նշել է, որ ռուս խաղաղապահները օգնում են ջոկատներին նորոգել էլեկտրահաղորդման գծերը, գազատարները, կապի գծերը և տրանսֆորմատորային ենթակայանները: Օրվա ընթացքում վերականգնվել են էլեկտրահաղորդման երեք աշտարակներ, 1,2 կիլոմետր գազատար, ավելի քան 1,5 մետր կապի գծեր և երկու տրանսֆորմատորային ենթակայաններ: